19:45 Մայքլ Կիտոնը գրեթե 30 տարի անց կրկին հանդես կգա Բեթմենի դերում | |
|
Դերասան Մայքլ Կիտոնը համաձայնել է կրկին հանդես գալ Բեթմենի դերում, հայտնում է The Wrap-ը՝ վկայակոչելով արտիստի ICM գործակալությանը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Լոնդոնում։ Մայքլ Կիտոնն առաջին անգամ սուպերհերոսի դեր է կատարել 1989 թվականին ռեժիսոր Թիմ Բերթոնի «Բեթմեն» ֆիլմում: 1992 թվականին դերասանը վերադարձել է կերպարին «Բեթմենը վերադառնում է» սիքվելում։ «Ֆլեշում» Բեթմենի դերը կկատարի նաեւ Բեն Աֆլեքը։ Դա պայմանավորված է նրանով, որ ժապավենի գործողությունները տեղի կունենան տարբեր ժամանակահատվածներում։ Նախագծի ռեժիսոր է դարձել «Այն» սարսափ ֆիլմի բեմադրող Անդրեաս Մուսկետտին։ Ֆլեշին մարմնավորելու է ամերիկացի դերասան Էզրա Միլլերը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |