20:30
Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ցանկը

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Forbes հանդեսի վարկածով, «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշային աղյուսակը:  2019 թվականին Ջեքսոնը վաստակել է 60 մլն դոլար:

«Չնայած փոփ-արքայի վերաբերյալ ավելի ու ավելի հակասական տեղեկատվության հայտնվելուն, նրա երգերի ունկնդրումներն ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայություններում շարունակում են աճել՝ 2,1 մլրդ 2019 թվականին՝ մեկ տարի առաջվա 1,8 միլիարդի համեմատությամբ: Mijac Music կատալոգից, Լաս-Վեգասի շոուից եւ Sony-ի հետ երկարաժամկետ համաձայնագրից ստացված շահույթի շնորհիվ նա յոթերորդ տարին անընդմեջ պահպանում էամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիի տիտղոսը»,-նշում է Forbes-ը:

Ցուցակի երկրորդ տեղում է Էլվիս Փրեսլին (39 մլն դոլար), երրորդում՝ ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (38 մլն դոլար): Ընդամենը վարկանիշային ցանկում ընդգրկվել են 13 հայտնիներ, որոնցից ինը երաժիշտն են:

Категория: Muzic | Просмотров: 2862 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մայքլ Ջեքսոն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0