22:45 Մասկ․«Մարս թռչելն արդեն իրական է թվում» | |
|
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկի ստեղծած «SpaceX» նախատիպի տիեզերանավերը հաջողությամբ ավարտել են առաջին փորձնական թռիչքը։ Մեկնարկը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Տեխասի Բոկա-Չիկա գյուղում, տեղական ժամանակով 18.57-ին: «SN5» տիեզերանավի նախնական տարբերակն առանց անձնակազմի դուրս է եկել 150 մետր բարձրության վրա և կարճ փորձնական թռիչքից հետո վայրէջք կատարել: «Մարս թռչելն արդեն իրական է թվում», - փորձարկումից հետո գրառում է կատարել Մասկը: Նախորդ նախատիպերի թեստերը, բացառությամբ առաջինի (Starhopper), ավարտվել են ձախողմամբ: Մայիսի վերջին «SN4»- ը պայթել էր վառելիքի արտահոսքից հետո, ապրիլին ևս մեկ նախատիպ `«Starship SN3»-ն է պայթել, երբ հեղուկ ազոտով ճնշվում էր: Մասկը դա վերագրում էր մարդկային գործոններին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |