10:46 Մասիս Մայիլյան. «Բանաձևի ընդունումը կնպաստի մեր տարածաշրջանում կայունության ապահովմանը» | |
|
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը: Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |