22:45 Maserati-ն որոշել է էլեկտրական սուպերմեքենաների շարք թողարկել | |
|
Իտալական Maserati ընկերությունը որոշել է 2020-ին սերիական արտադրության հանձնել Alfieri մոդելը, որը գալիս է փոխարինելու GranTurismo շարքին: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, գործակատարներին սպորտային մեքենան կհասնի արդեն 2020-ի վերջին: Alfieri մոդելը կառուցվելու է համանուն կոնցեպտի հիման վրա, որը ներկայացվել էր 2014-ին: Այն համալրվել էր 460 ձիաուժ հզորությամբ, 8 մխոցային, 4.7 լիտր աշխատանքային ծավալով ատմոսֆերային շարժիչով, որը համադրվում է վեց աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով: Maserati Alfieri սերիական մոդելը կհամալրվի ակտիվ աերոդինամիկ համակարգով, երկու տեսակի թափքով՝ կուպե և կաբրիոլետ, ինչպես նաև երկու տեսակի ուժային համակարգով: Մեքենան հասանելի կլինի ինչպես հիբրիդային, այնպես էլ ամբողջությամբ էլեկտրական տարբերակով: Առաջադեմ մոդելը 100 կմ/ժամ արագությունը կկարողանա զարգացնել 2 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կկազմի ավելի քան 300 կմ/ժամ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |