11:10 Մարզպետ․ «Որակյալ կրթությունը մեր գերագույն արժեքներից մեկն է» | |
|
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ուսումնական տարվա մեկնարկի կապակացությամբ․ «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, գիտության ու կրթության նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Ցավոք սրտի, համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից, սակայն այն չի կորցնում իր երբեմնի խորհուրդը։ Ես լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած ու արդյունավետ, քանզի այն պարտավորեցնող է բոլորիս համար։ Որակյալ կրթությունը մեր գերագույն արժեքներից մեկն է, որի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից։ Կրկին շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթում եմ ուժ, եռանդ ու հաջողություն նոր ուսումնական տարում» | |
|
| |
| Всего комментариев: 0 | |