21:00 Մարտին Բուբեր. «Ես և Դու» (հատված) | |
|
Աշխարհը երկակի է մարդու համար նրա հետ հարաբերվելու երկակիության շնորհիվ: Մարդու հարաբերվածությունը երկակի է շնորհիվ այն երկու հիմնական բառերի, որոնք նա կարող է ասել: Հիմնական բառերը ոչ թե առանձին բառեր են, այլ բառերի զույգեր: Առաջին հիմնական բառը Ես-Դու համադրությունն է: Մյուս հիմնական բառը` Ես-Այն համադրությունը. ընդ որում՝ չփոխելով հիմնական բառը, Այն-ի տեղում կարող են հայտնվել Նա և Նէ բառերը: Այսպես, երկակի է նաև մարդու Ես-ը: Քանզի Ես-Դու հիմնական բառի Ես-ը տարբեր է Ես-Այն հիմնական բառի Ես-ից: *** Հիմնական բառերը գալիս են մարդու էությունից: Երբ ասվում է Դու-ն, ասվում է նաև Ես-Դու համադրության Ես-ը: Երբ ասվում է Այն-ը, ասվում է նաև Ես-Այն համադրության Ես-ը: Ես-Դու հիմնական բառը կարող է ասված լինել միայն ողջ էությամբ: Ես-Այն հիմնական բառը երբեք չի կարող ասվել ողջ էությամբ: *** Լինել Ես և ասել Ես նույնն է: Ասել Ես և ասել հիմնական բառերից մեկը նույնն է: Նա, ով ասում է հիմնական բառը, մուտք է գործում դրա մեջ և գտնվում է դրա մեջ: *** Այս ամենը և դրան նմանը Այն-ի թագավորությունն է: *** *** Բայց միայն փորձը չէ, որ թույլ է տալիս մարդուն ճանաչել աշխարհը: Քանզի ձեռք բերելով փորձ, մարդը ճանաչում է սոսկ աշխարհը, որը բաղկացած է Այն-ից և Այն-ը և նորից Այն-ը, Նրանից, Նրան, Նէից և Նէին և նորից Այն: Ձեռք բերելով փորձ, ես Ինչ-որ բան եմ իմանում: Ոչինչ չի փոխվում, եթե «արտաքին» փորձին գումարվում է «ներքինը», հետևելով հավերժական բաժանմանը, որը արմատավորված է մահվան խորհուրդը իր սրությունից զրկելու մարդկային ցեղի ձգտման մեջ: Ներքին իրերը, ինչպես արտաքինները, իրեր են իրերի մեջ: Եվ ոչինչ չի փոխվի, եթե «ակնհայտ» փորձին ավելացվի «գաղտնին» այն ինքնավստահ իմաստության մեջ, որը գիտի իրերի մեջ խորհրդավորը, որը պահվում է հաղորդվածների համար, և վարպետորեն գործադրում է բանալին: Օ՜, խորհրդավորություն, առանց խորհրդի, օ՜, տեղեկությունների կուտակում: Ա՛յն, Ա՛յն, Ա՛յն: *** Ձեռք բերող փորձը հաղորդակից չէ աշխարհին: Չէ՞ որ փորձը «նրա մեջ է», այլ ոչ թե նրա և աշխարհի միջև: Աշխարհը հաղորդակից չէ փորձին: Այն ճանաչել է տալիս իրեն, բայց դա նրան ոչ մի կերպ չի շոշափում, որովհետև աշխարհը ոչնչով չի նպաստում փորձի ձեռքբերմանը և նրա հետ ոչինչ տեղի չի ունենում: *** Առաջին. կյանքը բնության հետ: Այստեղ հարաբերությունը տատանվում է մութի մեջ՝ չհասնելով խոսքի մակարդակին: Արարածները շրջում են մեր առաջ, բայց չեն կարող մոտենալ, և մեր Դու-ն, որն ուղղված է նրանց, սառչում է խոսքի շեմին: Երրորդ. կյանքը հոգևոր էությունների հետ: Այստեղ հարաբերությունը պատված է ամպով, բայց բացվում է, այն չունի խոսք, սակայն ստեղծում է այն: Մենք չենք լսում Դու-ին, սակայն լսում ենք, որ մեզ ձայն տվեցին, մենք պատասխանում ենք ստեղծելով, մտածելով, գործելով. մեր ողջ էությամբ մենք ասում ենք հիմնական բառը՝ չկարողանալով բերանով արտասանել՝ Դու: Ինչպե՞ս հանդգնեցինք ներառել հիմնական բառի աշխարհի մեջ այն, ինչը ընկած է խոսքի հիմնական սահմաններից դուրս: Թարգմանությունը գերմաներենից՝ Ս. Ստեփանյանի | |
|
| |
| Всего комментариев: 0 | |