13:15
Մարտակերտի և Ասկերանի բնակավայրերում զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Մարտակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է 911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:

Просмотров: 188 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: զինամթերք վնասազերծել | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0