18:15 Մարսի վրա կարող են երկրային սնկեր աճել | |
|
Ըստ գիտնականների հետազոտությունների արդյունքների՝ որոշ երկրային մանրէներ և նույնիսկ սնկեր կարող են գոյատևել Մարսին բնորոշ պայմաններում: Դա ստուգելու համար մասնագետները ստեղծել են MARSBOx հատուկ սարքը: Դրա մեջ տեղադրել են Aspergillus niger սնկերի սպորներ և Salinisphaera shabanensis, Staphylococcus capitis subsp. сapitis և Buttiauxellasp բակտերիաներ, այնուհետև NASA-ի աերոստատի միջոցով տեղափոխել են օզոնային շերտի վերևում գտնվող ստրատոսֆերայի միջին շերտեր: Պարզվել է, որ Aspergillus niger սնկերի սպորներն ու Salinisphaera shabanensis բակտերիաներն առավել դիմացկուն են և կարող են գոյատևել «մարսյան» պայմաններում: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Microbiology ամսագրում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |