20:10
Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, որը բազմիցս ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Արցախին նվիրված ստեղծագործություն է նարեկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտը կատարման տեսնայութը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: Վոկալիզի համար նա շնորհակալություն է հայտնել կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին: «Շնորհակալ եմ հրաշալի աղոթքի համար, որը  նվիրել եք Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»,- շեշտել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին:

Մարտին Ուլիխանյանն էլ շնորհակալություն է հայտնել ակորդեոնահարին գեղեցիկ կատարման համար:

Категория: Muzic | Просмотров: 214 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մարիո Ստեֆանո Պիետրոդարքի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0