23:15 Մարդկությունն արդեն ալգորիթմների տիրապետության տակ է | |
|
Մարդկությունն արդեն ալգորիթմների տիրապետության տակ է, քանի որ նրանց է հանձնարարում մտածողության հիմնարար գործառույթը՝ որոշումների կայացումը՝ նախազգուշացնում է Հալի համալսարանի պրոֆեսոր Դիոնիսիոս Դեմետիսը։ Դեմետիսն ընդգծել է, որ արհեստական ինտելեկտը մարդկանց կառավարող առաջին տեխնոլոգիան է, քանի որ նախկինում մարդը ստեղծում էր տեխնոլոգիաներ, որոնց ինքն էր կառավարում՝ հայտնում է Hightech-ը։ «Այժմ տեխնոլոգիան զարգացել է մինչև այն աստիճանը, որտեղ նա օգտագործում և նույնիսկ վերահսկում է մեզ»,- ասել է գիտնականը։ Ընդ որում, դա տեղի է ունեցել մեր հոժար կամքով, և ԱԻ-ի ազդեցությունը ավելի ու ավելի է ընդլայնվում։ Դա վտանգավոր է այն առումով, որ «սև արկղի» սկզբունքի պատճառով ալգորիթմի եզրակացությունները բացատրել հնարավոր չէ։ Սովորական դիտորդը հասանելիություն ունի միայն մուտքի տեղեկատվությանը և որոշումներին։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |