21:30 Մաքիավելիզմ | |
|
Մաքիավելիստ են անվանում այն անձանց, ովքեր ուրիշների հետ փոխհարաբերությունների մեջ մտնելով, ձգտում են օգտագործել նրանց` իրենց նպատակներին հասնելու համար, շահագործում են, «խաղացնում մատերի վրա»։ Եզրույթի անվանումը տրվել է ի պատիվ միջնադարյան իտալացի քաղաքական մտածող և պատմաբան Նիկոլո Մաքիավելիի, որը գտնում էր, որ երկրի ղեկավարն իր առջև դրված նպատակներին հասնելու համար կարող է նաև խախտել բարոյական նորմերը։ Այս եզրույթը հոգեբանություն են ներմուծել ամերիկացի հոգեբաններ Ռ․ Քրիստին և Ֆ․ Գեյզը։ Իր բնավորությամբ մաքիավելիստը հաշվենկատ է, խորամանկ և խաբեբա։ Նման մարդկանց կողմից անբարոյական քայլ չի դիտարկվում սեփական շահի համար ուրիշներին օգտագործելը։ Իրենց խոսքում մաքիավելիստները կարող են հաճախ օգտագործել «Կյանքում ամենակարևորը հաղթելն է» կամ նման այլ արտահայտություններ։ Նրանք գտնում են, որ մյուս մարդիկ ստոր խաբեբաներ են և նրանց հետ կարելի է վարվել համապատասխան ձևով։ Եթե շփումը այլևս ձեռնտու չէ, ապա մաքիավելիստը հեշտությամբ հրաժարվում է այդ մարդուց։ Եզրույթը իր մեջ ներառում է երեք հոգեբանական բաղադրիչները․
Աղբյուրը՝ hogebanutyun.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |