21:00 Մաքիավելի․ «Տիրակալը» (համառոտ) | |
|
Նիկոլո Մաքիավելի․ «Տիրակալը» ( համառոտ) Պետական բարձր նպատակների իրագործման համար տիրակալն իրավունք ունի օգտագործել ցանկացած միջոց, անգամ նրանք, որ համարվում են անբարո: Այսպիսի դիրքորոշմամբ Նիկոլո Մաքիավելին (1469-1527) իր «Տիրակալը» տրակատատում արդարացնում է «փառահեղ վրեժը», «առաքինի դավաճանությունը», ամեն տեսակ դաժանություններ և բռնություն, եթե դրանք կատարվում են ի շահ պետության: Մաքիավելիի տեսության մեջ քաղաքական միտքը առաջին անգամ բացահայտում է իր զարգացման ինքնուրույն հեռանկարները և բաժանում է իրեն հումանիստական կորպուսի առաջատար գիտակարգերից, ամենից առաջ, իհարկե, էթիկայից և կրոնից: Մաքիավելիի մտքի հիմնական կետերը սրանք են. 1. Քաղաքական ռեալիզմ, 2. Տիրակալի առաքինության նոր ըմբռնում, 3. Վերադարձ սկզբունքներին, որպես պայման քաղաքական կյանքի վերականգնման և վերանորոգման համար: Միապետը կարող է հայտնվել այնպիսի պայմաններում, որոնք ուղղակի կստիպեն նրան գործել անմարդկային քայլեր: Ընդ որում, ծայրահեղ չարիքը պահանջում է պայքարի ծայրահեղ միջոցներ և չի հանդուրժում կիսատություն: Մաքիավելիի դառը դատողությունները կապված են մարդու հոռետեսական գնահատականի հետ: Ինքնին մարդը ոչ բարի է, ոչ էլ չար, սակայն հակված է լինել չար: Հետևաբար քաղաքական գործիչը չի կարող հույսը դնել մարդու լավ կողմերի վրա, ահա ինչու հարկ է պահել ժողովրդին ահի մեջ: Տիրակալը պիտի լինի պաշտամունքի, բայց միաժամանակ նաև ահի աղբյուր: Տիրակալի առաքինությունը չի համընկնում քրիստոնեական առաքինության հետ, կամ այն հասկացության, որը կիրառում էին Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը: Այն ավելի մոտ է սոփեստների առաքինության հասկացությանը: Դա ուժ, առողջություն, խորամանկություն և էներգիա է: Այդ առաքինությունը գիտի, թե ինչպես կարելի է դիմակայել ճակատագրին: Հումանիստների համար ազատության և ճակատագրի հակադրությունը ուներ կարևոր նշանակություն: Շատերը կարծում են, թե ճակատագիրն է շարժում իրադարձությունները, ահա ինչու անիմաստ է լարվել, հակադրվել դրան: Մաքիավելին փորձում է հարմարվել այս կարծիքին: Նա լուծում է հարցն այսպես: Մարդկության մի մասը կախված է ճակատագրից, իսկ մյուս մասը՝ ազատությունից: «Ֆորտունան փոփոխական է, իսկ մարդը համառ է իր գործողություններում, ահա ինչու, քանի դեռ նրանց միջև համաձայնություն է, մարդը բարօրության մեջ է, իսկ երբ սկսվում է գժտություն, բարօրությունն ավարտվում է: Ֆորտունան կին է, և նա, ով ուզում է նրանից գլուխ հանել, պիտի ծեծի և բոթի նրան: Այդպիսիններին Ֆորտունան հեշտ է տրվում…»: Եվ այդուհանդերձ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական իդեալը նրա նկարագրած սկզբունքը չէր, քանզի սա ավելի շուտ ժամանակի թելադրանքով ստեղծված տեսություն էր: Հոգու խորքում նա հանրապետության կողմնակից է: Նկարագրելով այն՝ Մաքիավելին նորովի է մեկնաբանում առաքինության կոնցեպցիան: Հռոմը երբեք չի դրել հույսը Ֆորտունայի վրա, քանզի «առաքինությունը կայսրություն կառուցելու գործում ավելի կարևոր է ճակատագրից»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |