15:23
Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով կենտրոնական վկա է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. 

Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով կենտրոնական վկա է: Միայն նա է կարող պատմել, թե արդյոք զինված Երկրապահները փորձում էին միջամտել ցույցերին, թե ոչ: Նման վկայի կորուստը կարող է ազդել գործի օբյեկտիվության վրա:

***

Երբ ձերբակալում էին սևազգեստներին, սպիտակազգեստները, կարմրազգեստները, դեղնազգեստներն ու կապտազգստները լռում էին:

Հետո, երբ եկան դեղնազգեստների ետևից, կարմրազգեստները, սպիտազգեստները, կապտազգեստները կարծում էին, որ դա իրենց չի վերաբերվում:

Հետո եկան դեղնազգեստների ու կարմրազգեստների ետևից, սպիտազգեստները մտածեցին, որ իրենք սպիտակ են, դա իրենց չի վերաբերվում, սակայն, երբ եկան սպիտազգեստների ետևից, արդեն մարդ չէր մնացել, որ նրանց պաշտպանի:

 

Категория: Տեսանկյուն | Просмотров: 478 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ստեփան Դանիելյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0