13:29
Մանվել Գրիգորյանին շտապ հիվանդանոց են տեղափոխել

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, հայտնում է Araratnews.am-ը:

Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Просмотров: 550 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մանվել Գրիգորյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0