14:00 Մանվել Գրիգորյանի մոտ անդամահատությանը սպառնացող հիվանդություններ են հայտնաբերվել | |
|
Այսօրվ ասուլիսին գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, թե բժիշկական խորհրդակցության արդյունքներով Գր. Լուսավորիչ ԲԿ-ի բժիշկները և Առողջապահության նախարարության լիազորած մասնագետները փաստել են, որ Մանվել Գրիգորյանի մոտ առկա է ևս երեք ծանր հիվանդություն։ «Երեկ տեղի ունեցած կոնսիլիումի ընթացքում բժիշկները եզրակացություն տվեցին, որ Մ. Գրիգորյանի մոտ արդեն առկա մոտ 30 հիվանդություններին ավելացել են ևս 3-ը, որոնց մասին չեմ բարձրաձայնի։ Կասեմ միայն, որ այդ հիվանդությունների հետևանքը լինելու է անձի որոշակի անդամահատություն», - ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ պնդելով, որ անձի առողջությունն արդեն հասել է այդ վիճակին։ Նա նաև հավելեց, որ պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկորեն իրականացվում են անօրինակություններ, ինչից փաստաբանը ենթադրում է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |