10:00
Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Այսօր` մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day): Այն սահմանվել է 1993թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:

Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Категория: Օրացույց | Просмотров: 2886 | Добавил: armenlur | Теги: Միջազգային օրեր, մայիսի 3 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0