11:40 Մալաքյան եղբայրների փաստաբանի հայտարարությունը | |
|
Ֆուտբոլիստ Գոռ և Էդգար Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների: Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկակակ ֆուտբոլին` կանգ կառնեին։ Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ: Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից: Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի և ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին...»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |