12:47 Մահացել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն | |
|
ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում 101 տարեկանում մահացել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Դեյվ Բարթոլոմյուն, հայտնում է Deadline պարբերականը: Բարթոլոմյուն ծնվել է 1918 թվականին, պատանի տարիքից տարվել է երաժշտությամբ և նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարթոլոմյուն ակտիվորեն մասնակցել է Նոր Օռլեանում ռոքնռոլի զարգացմանը: Նա հանագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Չակ Բերիի և ռոքնռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ: Բարթոլոմյուն մտել է ռոքնռոլի Փառքի դահլիճի և երգերի հեղինակների Փառքի դահլիճի մեջ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |