12:47
Մահացել է լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը

Կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։

Նա ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում, արվեստագետների ընտանիքում։

Մեդեա Աբրահամյանի ճակատագրի առաջին կանխագուշակը Ռոմանոս Մելիքյանն էր: Ազգային երաժշտության զարգացման խնդիրներով ակտիվորեն զբաղվող կոմպոզիտորն ու հասարակական գործիչը, մանկապարտեզներում փնտրելով երաժշտական ընդունակություններով օժտված երեխաների, մի առանձին ուշադրություն է դարձնում Մեդեայի երգելուն. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»:

Մեդեա Աբրահամյանի նվագացանկը մեծ էր՝ հնագույն դպրոցի վարպետներից սկսած մինչև դասական և ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների և 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններ:

 

Категория: Art News | Просмотров: 211 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մեդեա Աբրահամյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0