14:20
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

Կյանքի 95-րդ տարում վախճանվել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Ռաֆայել Ջրբաշյանն ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ Եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատու: Նա բեմադրություններ է իրականացրել բազմաթիվ այլ թատրոններում:
1957 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Ջրբաշյանի ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնն ու բեմանկարչության բաժինը:

Просмотров: 530 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՀՀ ժողովրդական արտիստ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0