13:05 Մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին | |
|
Կյանքի 72-րդ տարում կորոնավիրուսից մահացել Է կինոռեժիսոր ու սցանարիստ, «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա ընկերը՝ արտիստ Վլադիմիր Դոլինսկին: «Այո, նա վախճանվել Է»,-ասել Է Դոլինսկին: Բորիս Գրաչեւսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: Գրաչևսկին 2002 թվականից եղել է «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավարը: Նա Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ էր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |