23:30
«Լրտեսի» սմարթֆոն՝ Xiaomi-ից

Չինական Xiaomi ընկերությունը թաքնված տեսախցիկով սմարթֆոն է ստեղծել։

Այս մասին հայտնում է LetsGoDigital պարբերականը։

Մասնավորապես, լրագրողներին հասանելի է դարձել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում և ԱՄՆ Ապրանքանիշների և պատենտների գերատեսչությունում հայտագրված նոր պատենտը, որը գրանցել է իր անունով չինական տեխնոլոգիական ընկերությունը։

Հայտնագործությունը ենթադրում է թաքնված տեսախցիկի օգտագործում բրենդի սմարթֆոններում, ինչը թույլ կտա տնտեսել տեղ կորպուսի վրա և գաջեթի էկրանը կազատի կտրվածքներից։

Տեսախցիկը մի քանի օբյեկտներից է բաղկացած, որոնք ուղղված են դեպի վեր, եւ արտացոլում են տարրը հայելիների համակարգով։

Դեռ չկա տեղեկություն, թե Xiaomi-ն արդեն գործնական կիրառությամբ ունի արդյոք այս տեսախցիկով գաջեթ, թե ոչ։

Категория: Innovation | Просмотров: 281 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Xiaomi | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0