20:30 Lույսի ներքո քնելը վնասակար է | |
|
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ճապոնական Նառա քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ անգամ թեթև լույսի առկայությունը քնի ժամանակ կարող է բերել սրտի վտանգավոր հիվանդությունների և կաթվածի: Մասնագետները երեք տարի շարունակ հետազոտել են 989 կամավորի: Գիտափորձի ընթացքում քնած մարդկանց գլխավերևում միացրած լամպ էին դնում, որի լույսը ուղղում էին առաստաղին: Հետազոտության արդյունքներով հստակ կապ է հայտնաբերվել գիշերային լուսավորության և աթերոսկլերոզի զարգացման միջև: Փակ կոպերի միջով լույսի ներթափանցումը նվազեցնում է մելատոնինի մակարդակը, որը հայտնի է որպես «գիշերվա հորմոն»: Արդյունքում խախտվում է ողջ օրգանիզմի աշխատանքը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սրտի հետ կապված տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կաթվածի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |