23:00 Լուսնի վրա ապրելու գլխավոր վտանգը | |
|
Գիտնականները կարծում են, որ Լուսնի բնակիչների կյանքի համար գլխավոր վտանգը կդառնա ոչ թե տիեզերական ճառագայթումը, այլ լուսնային փոշին, որն իր մեջ հսկայական քանակությամբ թունավոր և քաղցկեղածին նյութեր է պարունակում, հայտնում է GeoHealth-ը։ «Լուսնային փոշու հետ երկարաժամկետ շփումը ոչ միայն կհանգեցնի թոքերում լուրջ խնդիրների զարգացմանը, այլև բորբոքումների պատճառ կդառնա և կբարձրացնի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Եթե դեպի Լուսին «գործուղումները» տևեն մի քանի շաբաթ կամ ամիս, դժվար թե դա հնարավոր լինի կանխել»,- հայտարարել է Բրյուս Դեմփլը՝ Սթոունի Բրուք համալսարանից։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |