19:03 Լուկաշենկոն ինքն իրեն համարում է ռուսախոս բելառուս | |
|
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրացնելով մարդահամարի քարտը կիրառել է ռուսերենը՝ ինքն իրեն համարելով բելառուս, բայց՝ ռուսախոս բելառուս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նշենք, որ սա Բելառուսի պատնության երրորդ մարդահամարն է, որը անցկացվում է անկախության ձեռք բերումից հետո, եւ առաջինը, որն անցկացվում է բարձր տեխնոլոգիաների լայն կիրառությամբ։ Մարդահամարը անցկացվելու է մինչև հոկտեմբերի 30-ը։ Մարդահամարի հարցաթերթիկը լրացնելիս, քաղաքացիները պատասխանում են շուրջ 50 հարցի։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |