22:00
Լոս-Անջելեսի մահվան թանգարանը

Աշխարհի ամենատարօրինակ թանգարաններից մեկը Լոս-Անջելեսի մահվան թանգարանն է: Այն հիմնադրվել է 1995թ. Ջ․ Հիլի ու Կ․ Շուլցի նախաձեռնությամբ ու առաջնորդվում է «Մենք բոլորս մեռնելու ենք, ինչու՞ մահվան մասին ավելի շատ բան չիմանանք» կարգախոսով:

Հղիներին, երեխաներին ու նյարդերից թույլ մարդկանց արգելվում է մտնել թանգարան: Թանգարանն ինքնատիպ է նաև նրանով, որ գիդ չունի: Այստեղ ցուցադրվում են հուղարկավորության ու հոգեհանգստի տարբեր իրեր, մարմինը զմռսելու նյութեր, լուսանկարների մեծ հավաքածու՝ դիահերծման, մահվան ելքով ավտովթարների, մահապատիժների տեսարաններով:

Ինքնասպանության ու կմախքների համար կան առանձին ցուցասրահներ:

Թանգարանի կողքին կա մեծ խանութ, որտեղ թեմատիկ հուշանվերներ կարող եք գնել՝ կմախքի պատկերներով շապիկներ, բաժակներ ու դրամապանակներ, «Սերիական մարդասպան» սեղանի խաղը, որտեղ խաղացողներից մեկը մարդասպանն է, մյուսները՝ զոհերը։

 Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

Категория: Art News | Просмотров: 3480 | Добавил: Moder-003 | Теги: անսովոր թանգարաններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0