20:15 Լորիս Ճգնավորյանը՝ «Books for Peace Awards 2020»-ի դափնեկիր | |
|
Իրանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր։ Այս մասին տեղեկացնում է tehrantimes.com կայքը։ Մրցանակաբաշխությունը կայանալու է Հռոմում սեպտեմբերի 12-ին: «Books for Peace Awards 2020» մրցանակը հանձնվում է 2017 թվականից։ Մրցանակը տրվում է՝ մշակույթի և բառի միջոցով, խաղաղությանը նպաստող աշխատանքներին։ Լորիս Ճգնավորյանը ինքնամեկուսացման ժամանակ երաժշտություն է գրել կորոնավիրուսի համավարակի մասին։ 12 րոպեանոց ստեղածործությունը բաղկացած է երեք մասից՝ «Հարձակում», «Մահ» և «Կյանք»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |