20:15 Լինդա Մքարթնիի նամակները կհանվեն աճուրդի | |
|
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լեգենդար Պոլ Մաքարթնիի հանգուցյալ կնոջ՝ Լինդա Մքարթնիի ապագա ամուսնու մասին նամակները կհանվեն աճուրդի։ Նամակները հայտնաբերել է Լինդայի նախկին հարևան և մտերիմ Միքի Էնթոնին։ Նամակները գրվել են նախքան Պոլի հետ Լինդայի ամուսնությունը։ Դրանցում ամրագրված է այն ուրախությունը, որն ապրել է Լինդան գերաստղի հետ հարաբերություններ ունենալու և «Բիթլզի» երաժիշտներին լուսանկարելու հնարավորություն ունենալու առիթով։ Լինդա և Պոլ Մաքարթնիները ամուսնացել են 1969 թվականին։ Լինդան մահացել է 1998 թվականին, քաղցկեղից՝ 57 տարեկան հասակում։ Նամակները թվագրվում են 1967 թվականով։ Նամակների հասցեատերը հենց Միքի Էնթոնին է։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |