11:15
Լիլիթ Մակունցը խոստանում է դատի տալ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից: Այս մասին Մակունցը հայտնում է Ֆեյսբուքի իր էջում։ Գրառման մեջ ասված է․

«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:

Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին:

Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 632 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Լիլիթ Մակունց | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0