12:24 Լիլիթ Մակունցը հերքում է | |
|
Այսօր մամուլում լուր էր հրապարակվել, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար ԱԺ-ն նոր «Տոյոտա Քեմրի» է գնել, քանի որ նա չի ցանկացել, որ Վահրամ Բաղդասարյանին սպասարկած մեքենան հիմա էլ իրեն սպասարկի: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Մակունցը հերքել է շրջանառվող լուրը. «Չկա նման բան: Այն ծառայողական մեքենան, որն ինձ տրամադրվել է, Ազգային ժողովը ձեռք է բերել 2015 թվականին: Այս ընթացքում ինձ համար նոր մեքենա ձեռք չի բերվել»,- ասել է Լիլիթ Մակունցը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |