- Մեր վատ հարևանությունը մեզ լավ հիմք տվեց ու զարգացման խթան հանդիսացավ: Ես շատ բան չգիտեմ Հայաստանի ընտրության հնարավորության մասին, բայց դատելով ձեր հարևանների վիճակից՝ կարելի է ենթադրել. Վրաստանը չի պատրաստվում ձեզ օգնել, Ադրբեջանն առավել ևս, Իրանը պատժամիջոցների տակ է, այսինքն, այստեղ ակնհայտ է` ցատկ կատարեք, վեր կանգնեք նրանցից:
- Երբ մենք անկախացանք, մեր հարևանները շատ թշնամաբար էին տրամադրված, հյուսիսից մահմեդականներ էին, հարավից մահմեդականներ, իսկ մենք մահմեդական չենք: Նրանք չէին ցանկանում, որ մենք հաջողության հասնենք: Եվ մենք որոշեցինք առաջ անցնել, վեր կանգնել նրանցից, հավասարվել ու դառնալ Ամերիկա, Ճապոնիա ու Եվրոպա:
- Մեր զարգացման ամենամեծ գրավականը կրթությունն է: Մեր դպրոցները ներկա պահին հագեցած են ամեն ինչով` համակարգիչներով, լաբորատորիաներով: Մենք մասնագիտական դպրոցներ ունենք, մենք սովորել ենք առավելագույնի հասցնել մեր տաղանդները:
- Չինացիները շատ հին մշակույթ ունեն ու այդ մասին խոսում են մշտապես, բայց երբ թատրոնից դուրս ես գալիս՝ պետք է ոտքերիդ տակ նայես, որ ցեխի ու աղտի մեջ չընկնես: Մենք մեր մարդկանց ասացինք`քաղաքակիրթ եղեք, մի թքեք փողոցում: Մենք փոխեցինք մեր քաղաքացիների մտածողությունը:
- Մենք ողջունում էինք յուրաքանչյուր ներդրողի… Մենք պարզապես մաշկից դուրս էինք գալիս, որպեսզի օգնենք մարդկանց արտադրություն սկսել:
ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒ
Սինգապուրի նախկին վարչապետ
ՀԳ - Երբ «սինգապուրյան հրաշքի» արարիչ Լի Կուան Յուին հարցրել, թե ինչպես հաջողվեց հաղթահարել կոռուպցիան, նա պատասխանել է. «Նստեցրի ընկերներիցս երկուսին, մյուսներն ամեն ինչ հասկացան»...
|