21:45 Լեդի Գագայի «Chromatica» ալբոմը Billboard-ի առաջին տեղում է | |
|
Լեդի Գագան, մայիսի 29-ին թողարկված իր վեցերորդ ալբոմով՝ «Chromatica», հայտնվել է Billboard 200-ի առաջին տեղում, հայտնում է Billboard պորտալը։ ԱՄՆ-ում վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում դրա տպաքանակը կազմել է 274 հազար միավոր (ներառյալ 205 վաճառված բնօրինակներ, 65 հազար լսում սթրիմինգային ծառայություններում եւ 4 հազար թվային ներբեռնում). այդ արդյունքներով այն դարձել է ԱՄՆ-ում կանացի առաջին ալբոմը տարվա սկզբից։ «Stupid Love» երգը, որը ներառված է «Chromatica» ալբոմում, համացանցում հայտնվել է մարտին եւ դարձել հինգերորդը Billboard-ի ռեյտինգում, իսկ «Rain On Me»-ն (Արիանա Գրանդեի մասնակցությամբ) հունիսի 6-ին դարձել է առաջինը։ Աստղերը նույնիսկ երգի թողարկման մասին հայտնել էին եղանակի տեսության տեսքով պատրաստված զվարճալի տեսանյութով։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |