20:48
Լեդի Գագան արժանացել է «Տարվա լավագույն կատարող» մրցանակին

Կայացել է MTV Video Music Awards 2020 մրցանակաբաշխությունը։

The Weeknd կեղծանունով հանդես եկող կանադացի երգիչ Էյբլ Տեսֆայեն հաղթել է «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում՝ մրցանակի արժանանալով Binding Lights երգի տեսահոլովակի համար։

Բացի The Weeknd-ից, գլխավոր մրցանակին հավակնում էին ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը, ռեփերներ Էմինեմը և Juice WRLD-ը, Թեյլոր Սվիֆթը և Լեդի Գագան և Արիանա Գրանդեն։

Լեդի Գագայի և Արիանա Գրանդեի Rain On Me դուետն արժանացել է MTV Video Music Awards-ի «Տարվա երգ» և «Լավագույն համագործակցություն» անվանակարգերում մրցանակների:

Գագան նաև ճանաչվել է «Տարվա լավագույն կատարող»։

 

Լեդի Գագան իր ելույթի համար ընտրել է լուսադիոդային LED-դիմակ, որը կրել է կատարման ամբողջ ընթացքում։

Категория: Muzic | Просмотров: 252 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Լեդի Գագա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0