22:45 Լայզա Մինելլին հրաժարվել է իր մորը նվիրված «Ջուդի» կենսագրական ֆիլմը | |
|
Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Լայզա Մինելլին չի ցանկանում դիտել իր աստղային մայրիկի՝ հոլիվուդյան դերասանուհի Ջուդի Գարլենդի մասին պատմող «Ջուդի» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռենե Զելվեգերը: Այս մասին գրում է variety.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 73-ամյա Մինելլին «զրոյական հետաքրքրվածություն» ունի այս ֆիլմի նկատմամբ: «Ջուդի» ֆիլմում սյուժեն կենտրոնացած է դերասանուհու՝ ալկոհոլից և դեղահաբերից ունեցած կախվածության, ինչպես նաև նախկին ամուսնու հետ երկու երեխաների խնամակալությունը ստանալու հարցի շուրջ պայքարի թեմաների վրա: Նշենք, որ Ռենե Զելվեգերն այս դերի համար առաջադրվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |