Ամերիկացի գեղասահորդուհի Տոնյա Հարդինգի կյանքը հեշտ չի եղել․ սկզբում խիստ մոր հսկողությամբ ծանր մանկությունը, հետո նույնքան ծանր պատանեկությունը, վաղ ամուսնությունը մի սրիկայի հետ ու մրցաշարային անհաջողությունները դատավորների իջեցված գնահատականների պատճառով։
Իսկ հետո սկանդալ․ կարևորագույն մրցումներից մեկի ժամանակ մրցակցուհուն վախեցնելու գաղափարը պլանի համաձայն չի ընթանում։
Ֆիլմի թրեյլերը՝
անվանումը բնօրինակում՝ I, Tonya
թողարկման տարեթիվը՝ 2017
երկիրը՝ ԱՄՆ
ռեժիսոր՝ Քրեյգ Գիլլեսպի
սցենարը՝ Սթիվեն Ռոջերս
երգահան՝ Պիտեր Նաշել
գլխավոր դերերում՝ Մարգո Ռոբբի, Սեբաստյան Ստեն, Էլիսոն Ջեննի
Մարգո Ռոբբին սիրողական հոկեյի թիմի անդամ է, բայց մինչև այս ֆիլմում գեղասահորդուհի Տոնյա Հարդինգի դերը ստանձնելը չմուշկների վրա կանգնելու փորձ համարյա չի ունեցել։
Սթիվեն Ռոջերսի գրած սցենարը 2016-ի «սև ցուցակում» էր հայտնվել՝ որպես առավել խոստումնալից, բայց չիրագործված ֆիլմ։
Դերի համար Մարգո Ռոբբիին մարզել է գեղասահորդուհի Սառա Կավահարան։