23:00
Լավ կինո. «Քնքշություն» (Ֆրանսիա, 2011)

Գեղեցկուհի Նատալին անզգուշություն է ունենում համբուրել գործընկերոջը՝ Մարկուսին։ Հենց այնպես, առանց հատուկ պատճառի։

Բայց հիմա Մարկուսը բացի Նատալիից ուրիշ ոք ոքի մասին չի կարողանում մտածել։ Նա շատ բանի է պատրաստ գրավելու աղջկա սիրտը։

Ֆիլմի թրեյլերը՝

  • անվանումը բնօրինակում՝ La délicatesse
  • թողարկման տարեթիվը՝ 2011
  • երկիրը՝ Ֆրանսիա
  • ռեժիսոր՝ Դավիդ Ֆոնկինոս, Ստեֆան Ֆոնկինոս
  • սցենարը՝ Դավիդ Ֆոնկինոս
  • երգահան՝ Էմիլի Սիմոն
  • գլխավոր դերերում՝ Օդրի Տոտու, Ֆրանսուա Դամիենս
  • ժանրը՝ դրամա, կատակերգություն, մելոդրամա
  • բյուջե՝ €6 800 000
  • տարիքային սահմանափակում՝ 12+
  • տևողությունը՝ 108 րոպե / 01:48

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտեք, որ․․․

  • Ֆիլմը նկարահանվել է Դավիդ Ֆոնկինոսի 2009 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա։ Վեպը բեսթսելլեր է դարձել ու վաճառվել ավելի քան 700 հազար օրինակով։ 2012 թվականի սկզբին այն թարգմանվել է նաև ռուսերեն։

  • Ֆիլմի նկարահանումները կատարվել են 40 օրում՝ 2011 թվականին մարտ-ապրիլին Փարիզում ու նրա մերձակայքում։

Категория: Cinema | Просмотров: 10473 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ԿԻՆՈ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0