23:00 Լավ կինո. «Ֆարգո» (ԱՄՆ, 1995) | |
|
Երբեմն նույնիսկ ամենահամեստ մարդիկ ունակ են ամենախելացնոր արարքների և վայ նրան, ով կներգրավվի այդ ամենի մեջ: Մեքենաների վաճառքով զբաղվող Ջերի Լունդեգարդը հուսահատության եզրին է: Նրա բիզնեսը ծայրահեղ վիճակում է, ինքը պարտքերի մեջ է, իսկ վերևից նրան նայող փողերի մեջ լող տվող աները ոչ մի դեպքում գումար չի տա: Եվ ահա Ջերին շատ կասկածելի, բայց իր կարծիքով հանճարեղ պլան է մտահղանում: Անհրաժեշտ է կազմակերպել հետևյալը. պետք է վարձել մարդկանց, ովքեր կփախցնեն սեփական կնոջը, ապա օգնության դիմել աներոջը, որն ամեն ինչի պատրաստ կլինի սիրելի աղջկան փրկելու համար ու վերցնել փրկագնի կեսը: Սակայն Ջերին հաշվի չէր առել, որ ամեն ինչ կարող է այնպես չընթանալ, ինչպես ինքն էր մտածել. իր վարձած մարդկանցից մեկն իսկական խելագար դուրս կգա, իսկ աներն էլ բոլորովին այլ կերպ իրեն կդրսևորի: Ամենին գումարած, գործի քննությունն էլ կստանձնի մի կին, որը չնայած հղիությանը, պատրաստ է մինչև վերջ գնալ ու պարզել իրականությունը: Ֆիլմի թրեյլերը՝
Ֆիլմը դիտեք այստեղ։ Իսկ գիտե՞ք որ
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |