19:00 Լև Տոլստոյ․ «Ժառանգության բաժանումը» | |
|
Մի ծեր մարդ ուներ երկու որդի: Ասում է նրանց. - Երբ մեռնեմ, ամեն բան բաժանեք հավասար: Երբ հայրը մեռնում է, որդիները չեն կարողանում բաժանել ունեցվածքն առանց վեճի: Օգնության են դիմում հարևանին: Սա հարցնում է. -Ինչպե՞ս էր հայրը պատվիրում բաժանել: - Հավասար,- պատասխանում են որդիները: - Այդ դեպքում հավասար պատռեք բոլոր զգեստները, հավասար կոտրեք ամբողջ սպասքը և հավասար մորթեք բոլոր անասուններին: Եղբայրները այդպես էլ անում են և նրանց մոտ ոչինչ չի մնում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |