17:59 Լևոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան | |
|
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան։ Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Հարություն Մանուկյանին: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախկին փոխոստիկանապետը չի ընդուոնւմ առաջադրված մեղադրանքը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |