20:30 Կյանքի և ճշմարտության մասին | |
|
1. Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին: 2. Ուշադիր եղեք ձեր մտքերի նկատմամբ։ Դրանք արարքների սկիզբն են: 3. Ճակատագիրը հոգ է տանում միայն մեր բոլոր գործերի կեսի մասին, մյուս կեսը նա թողնում է հենց մարդկանց: 4. Հավատալ կարելի է միայն նրանց, ովքեր իրենք իրենց են հավատում: 5. Հոգ տանելով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը: 6. Հիմարին կարելի է ճանաչել 2 նշաններով. Նա շատ է խոսում իր համար անօգուտ բաների մասին ու արտահայտվում է այն մասին, ինչի մասին նրան չեն հարցրել: 7. Խելամիտ թշնամիներն անխելք ընկերներից լավ են: 8. Անգործությունն այն պահին, երբ կարելի է արդարացիորեն վարվել, վախկոտություն է նշանակում։ (Կոնֆուցիոս) 9. Երբ ճանապարհները միանման չեն, միասին պլաններ չեն կազմում: 11. Սկիզբն ամբողջի կեսից ավելին է: 12. Խիզախ լինել նշանակում է՝ հեռավոր համարել ամեն սարսափելի բան և մոտ՝ այն ամենը, ինչ խիզախություն է ներշնչում։ 13. Բնավորությունը ոչ այլ ինչ է, քան երկարաժամկետ հմտություն: 14. Ասում են, որ բնությունը նրա համար է յուրաքանչյուրին 2 ականջ և 1 լեզու տվել, որ մարդիկ ավելի շատ լսեն, քան խոսեն: 15. Կարեկցանքն ուրիշի դժբախտության համար տառապանքն է, նախանձը՝ ուրիշի երջանկության համար տառապանքը: 16. Բնատուր խելքը կարող է փոխարինել ցանկացած կրթության, բայց ոչ մի կրթություն չի կարող փոխարինել բնատուր խելքին: 17. Միայնության մեջ յուրաքանչյուրն իր մեջ տեսնում է այն, ինչ իրականում կա: 18. Պատանեկության տարիներին ձեռք բեր այն, ինչը տարիների հետ կփոխհատուցի ծերության հասցրած վնասը։ 19. Որքան մարդը խելացի ու բարի է, այնքան շատ է նա մարդկանց մեջ նկատում բարին։ (Լորդ Չեստերֆիլդ) 20. Ուրախացիր կյանքով, վայելիր նրա յուրաքանչյուր րոպեն։ Չէ՞ որ հաճույքն ավելի շուտ է ավարտվում, քան կյանքը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |