13:50
Կրակոցներից մահացածը «Արարատ-2»-ի դարպասապահն էր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ի գիշերը կրակոցներ են հնչել Երևանի Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում։ Հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Երևան քաղաքի Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղևոնդյանը, ով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր։

Մուշեղ Ղևոնդյանը Երևանի «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահն էր։

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը:

Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»,- ասվում է ակումբի ֆեյսբուքի էջում:

 

Просмотров: 739 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: կրակոցներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0