21:30 Կպչուն վախ կատուներից | |
|
Այլուրոֆոբիա (անգլերեն ailurophobia կամ elurophobia, հունարեն αἴλουρος ( aílouros ) - կատու և φόβος - ֆոբիա): Հայտնի է նաև որպես ֆելինոֆոբիա (felinophobia), գալեոֆոբիա, գատոֆոբիա (gatophobia, իսպաներեն gata – կատու) - կպչուն վախ կատուներից: Ի տարբերություն շների, որոնք սոցիալական շփումների կարիք ունեն և ջանում են իրենց զգալ որպես սոցիումի մաս, կատուն ընդհանրապես չի զգում իրեն սոցիումի մեջ ընդունելու կարիք, ինչի արդյունքում, նա սոցիալական շփումների մեջ մասնակցելու շատ քիչ խթանիչներ ունի: Հենց այս նրա յուրօրինակությունը, ինքնուրույնությունը և կամակորությունն էլ բերում է այն բանին, որ նույնիսկ նրանցից ամենաչնչին վախի մակարդակը զուգակցվում է նրանցից խուսափելու ցանկությամբ և խթանում է այլուրոֆոբիայի զարգացմանը: Հաշվի առնելով այլուրոֆոբիայի տարօրինակ էթիոլոգիան, նպատակահարմար եմ գտնում ներկայացնել մարդկանց և կատուների միջև ստեղծված փոխհարաբերությունների պատմությունը: Միգուցե այն օգնի հասկանալ այս իռացիոնալ վախը: կատուների ընտանիացման առաջին նախանշանները հայտնաբերվել են Կիպրոսում և ունեն 8000 տարվա պատմություն: Այնտեղ հնեաբանները գտել են, միասին գտնվող, կատուների, մկների և մարդկանց ոսկորներ: Թվում է, որ մարդիք ինքներն են այս արարածներին բերել կղզի՝ մկներին - ակամայից, իսկ կատուներին - նպատակային, որպեսզի ձեռբազատվեն մկներից: Սկզբից մարդիք, հավանաբար ուղղակի լավ էին վերաբերվում կատուներին, քանի որ նրանք ոչնչացնում էին մկներին և առնետներին, որոնք իրենց հերթին սնվում էին մարդկանց մթերային պաշարներով: Կատուների կիարժեք ընտանիացումը տեղի է ունեցել Եգիպտոսում, մոտ 4000 տարի առաջ: Վախը, որ վայրի կատուները ամեն դեպքում կհարձակվեն մարդկանց վրա, ստիպեց մարդկանց վերցնել փոքրիկ կատվի ձագերին և դաստիարակել: Մոտ Ք.Ծ.Ա. 4000 թվականին, առաջին մշտական ապրելավայրերում գտնվող էլեվատորները և ամբարները, ու նրանցում պահվող հացահատիկի պաշտպանությունը հիմք հանդիսացավ, մարդու, կատվի հետ հարաբերությունների զարգացման համար: Մարդու հետ առաջին դաշինքը կնքեց վայրի կատվի լիվիական ենթատեսակը (felis silvestris libyca): Նա մեր տնական կատվից մեծ էր, գունավորումը՝ կարմրա-շագանակագույնից մինչև մոխրագույն-շագանակագույնը, դեղնա-ավազագույն գծերով և խեթ պոչով: Կատուները այնպիսի օգուտ էին բերում, որ եգիպտացիները սկսեցին նրանց աստվածացնել, ինչը ձեռնատու չէր փարավոններին: Փարավոնները, ինքները լինելով միակ աստվածայինը, իրենց աստվածային իմաստությամբ լուծեցին այս խնդիրը, հայտարարելով, որ կատուները կիսաաստված են, ընդ որում սա ասելով Եգիպտոսում գտնվող բոլոր կատուների համար: Այն ժամանակ, կոբրաները և ուրիշ օձերը, առնետների և մկների հետ միասին լուրջ վտանգ էին ներկայացնում մարդկանց համար: Այն ժամանակներում, մարդիք այս կողմից բավական անպաշտպան էին: Ահա թե ինչու, նրանք ուրախությամբ ընդունեցին կատուներին իրենց համայնք: Երբ առաջին "լիոիական վայրի կատուն" մտավ գյուղ և այնտեղ գտավ բազում համեղ կրծողներ՝ սկսվեց մարդու և կատվի առաջին լուրջ համագործակցությունը: Կատուներին, նույնիսկ մտածված կերակրում էին ուտելիքի մնացորդներով, որպեսզի ապահովեն նրանց վերադարձը: Այս հասարակության մեջ, կատուները գտան և զբաղեցրին իրենց էկոլոգիական հարթակը: Դիոդոր Սիցիլիացին և այլ հռոմեացի ճանապարհորդներ, ովքեր Եգիպտոս էին այցելել Ք.Ծ.Ա. 60-57 թվականներին, հայտնում են, որ այնտեղ կատուներին կերակրում էին կաթով, հացով և ձկան մնացորդներով: Քանի որ կատուն հայտարարված էր կիսաաստված, ապա մարդը կարող էր միայն տուն և կերակուր ապահովել նրա համար, և բոլոր կատուները համարվում էին փարավոնի սեփականությունը: Կատու սպանելը, կամ նույնիսկ պատահաբար նրանց վնասելը համարվում էր ծանր հանցագործություն: Հրդեհի դեպքում, առաջին հերթին փրկում էին կատուներին, և միայն հետո, եթե հնարավոր էր՝ մարդկանց: Եգիպտացիների և կատուների հարաբերությունները՝ ունիկալ էին: Նրանք խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ և թռչուններ էին պահում՝ կաշի, բուրդ և այլ մթերքներ ստանալու համար: Կապիկներ և բաբուիններ էին պահում՝ զվարճանքի համար, չնայած, որ բաբուիններին նաև օգտագործում էին շուկաներում, որպես իր ձևի մեջ "պահապան շներ": Սակայն կատուները, ազատ գալիս ու գնում էին՝ ըստ իրենց կամքի: Երբ կատուն մահանում էր իր մահով, մարդիք հատուկ սգո ծեսեր էին իրականացնում՝ ունքերն էին սափրում, երգում էին, կուրծքն էին ծեծում և ցուցադրում էին ողբի այլ արտահայտումներ: Թաղման ժամանակ, կատվի դիակը պետք է մանրակրկիտ փաթաթված լիներ կտորով, և քուրմը խստորեն ստուգում էր, որ մահը բնական եղած լինի: Հաճախ կատվի դիակը բալզամացվում էր և թաղվում էր կատվի մումիան: Միայն Բենի-Հասանում, պեղումների ժամանակ գտնվել է 300.000 կատվի մումիա: Հետո սկսվեց կատուների և կատվազգիների հալածման հազարամյակը՝ մեծ ինկվիզիցիայի տարիները: Այս շրջանում, հարյուր հազարավոր կատուներ տանջվեցին, կախվեցին, կենդանի այրվեցին խարույկի վրա կամ սպանվեցին, և այս ամենը Աստծո անվան տակ: Կատուների թվի պակասելու հետ, ավելացան առնետների և մկների թիվը, որոնք էլ դառան համաճարակի տարածման պատճառ: Հենց այդ ժամանակ էլ տարածում գտավ մի կարծիք, որ համաճարակից մահը դա պատիժ է մահացրած կատուների համար: Բերենք կատուների հետ կապված մի քանի առապելներ՝
Այս ֆոբիան արտահայտվում է տարբեր ձևերով: Որոշ մարդիք վախենում են կատուներից համարյա միշտ, իսկ ուրիշները՝ միայն կատվի կողմից բացահայտ սպառնալիքի դեպքում: Ահա որոշ հնարավոր իրավիճակներ, որոնք կարող են վախ առաջացնել՝
Այլուրոֆոբիայով տառապողները կարող են զգուշանալ ոչ միայն կատվի ճանկռելուց կամ կծելուց, այլ նաև նրանց հետ կապված «չար մոգությունից»՝ ելնելով ինչպես Հելլոուինի պատմություններում գրվածներից, այնպես էլ այնպիսի գրական գործերից, ինչպիսին է Էդգար Ալլենի «Սև կատուն»: Այլուրոֆոբիայի ախտանիշները նույնն են ինչ այլ ֆոբիաների և տագնապային խանգարումների ժամանակ: Գոյություն ունեն այլուրոֆոբիայի բուժման բազմաթիվ եղանակներ: Այս առիթով կարելի է խորհրդատվություն ստանալ արհեստավարժ հոգեթերապևտի մոտ: Այլուրոֆոբիայի բուժման մեթոդներից ամենաէֆեկտիվը՝ դեղորայքային բուժման համակցումն է կոգնիտիվ-վարքային թերապիայի, հիպնոթերապիայի կամ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման հետ: Հաջող բուժումից հետո, որոշ այլուրոֆոբներ, փաստացիորեն վեր են ածվում կատու սիրողների, այն դեպքում երբ ուրիշները ուղղակի հասնում են կատուների հետ շփման ընթացքում կոմֆորտ ունենալուն, ինչը թույլ է տալիս լիարժեք հասարակության անդամ դառնալ: Այս հիվանդությամբ տառապող ամենահայտնի մարդկանցից է եղել Նապոլեոն Բոնապարտը: Այլուրոֆոբիայով տառապել են նաև ֆրանսիայի թագավորներ Հենրիխ III-ը և Լյուդովիկոս XIV-ը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Չինգիսխանը, Բենիտո Մուսսոլինին, Ադոլֆ Հիտլերը: Աղբյուրը՝ www.psyhelp.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |