09:39 Կոտայքի մարզպետը պատասխանել է Սասուն Միքայելյանին | |
|
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։ Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |