12:05 Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը շարունակվում է. Փաշինյան | |
|
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին, ասել է․ «Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել, և սա բացառապես պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված»։ «Պետք է ամեն ինչ անենք՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար։ Մենք պետք է մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում, մանավանդ, որ այդ կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, և դրանց պահպանումն ավելի հեշտ է, քան նախկինում»,-նշեց Փաշինյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |