22:45
Կորեական Genesis պրեմիում-ապրանքանիշը թարմացրել է իր ամենաշքեղ ավտոմեքենան

Կորեական Genesis պրեմիում-ապրանքանիշը, որ ներառված է Hyundai Motor Group-ում, թարմացրել է իր ամենաշքեղ ավտոմեքենան՝ երկարավուն G90L «լիմուզինը»՝ ստեղծված ներկայացուցչական G90 սեդանի հիման վրա։ Բազային մոդելի նորացված տարբերակն անցյալ աշնանը ներկայացվել է Կորեայում՝ հայտնում է Motor-ը։

Թեև կորեացիները Genesis G90L-ին «լիմուզին» են անվանում, ճիշտն ասած՝ այն լիմուզին չէ։ VIP-ուղևորների տեղերը միջնապատով առանձնացված չեն վարորդից։ Այնպես որ, ավելի լավ է ավտոմեքենան անվանել սթրեթչ-սեդան։

Նոր արտաքինը ստեղծվել է «ատլետիկ էլեգանտության» ոգով, ինչպես անվանում են Genesis-ի ֆիրմային դիզայնի ոճը։ Ամենաբնորոշ գծերն են՝ հերալդիկ վահանի տեսքով ռադիատորի ցանցը, քառամաս LED-լուսարձակները և թափքի հետնամասի ողջ լայնությամբ լապտերները։

Категория: Auto News | Просмотров: 487 | Добавил: Moder-003 | Теги: genesis | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0