11:33
«#Կոֆե_եմ_խմում». Գիտնականների պատասխանը Փաշինյանին

Հայաստանցի գիտնականներից շատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ են իրականացնում՝ «#Կոֆե_եմ_խմում» հեշթեգի ներքո։

Նման կերպ գիտնականներն արձագանքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը գիտնականների մասին։

Նա մասնավորապես հայտարարել էր. «Հայաստանում շատ մեծ չափով գիտական գործունեությունը վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն: Շատ բնական է, որ նման գործունեությամբ զբաղվող որևէ շրջանակի այդ կոմֆորտ զոնայից փորձում ես դուրս բերել, դա առաջացնում է որոշակի խնդիրներ: Բայց մենք գնալու ենք այդ ճանապարհով: Լոյա գնալու տրամաբանություն թույլ չենք տալու Հայաստանի ոչ մի ոլորտում»։

Հայտարարությանը գիտնականները հումորով  արձագանքել՝ կցելով իրենց հետազոտությունների մասին տեղեկություններ, հրապարակել իրենց գիտական աշխատանքների հղումները։ 

Просмотров: 467 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: #Կոֆե_եմ_խմում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0