14:26 Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից | |
|
Լրագրողական տասը կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Թեև սույն հայտարարությունը ստորագրած որոշ լրագրողական կազմակերպություններ մի քանի տասնյակ առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, և դրանց մեծ մասը ընդունվել է, այդուհանդերձ ակնհայտ է, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները։ Հիմնական պատճառն այն է, որ օրինագիծը կառուցված է խնդրահարույց հայեցակարգային հիմքերի վրա, և այդ առումով վերանայման կարիք ունի։ Մտահոգության պատճառ է նաև այն, որ փաստաթղթի հեղինակները չցանկացան անսալ մեր հորդորներին և ուղարկել նախագիծը միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհուրդ և/կամ ԵԱՀԿ, ինչին պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու։ Մենք հասկանում ենք, որ օրինագծի ընդունման հետ կապված շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի՝ այս տարի լրանում են հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետները, և հերթական մրցույթներ պետք է կազմակերպվեն։ Այդուհանդերձ, ելնելով որակյալ նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունից, դրանք կարող են հետաձգվել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում․ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |