21:30 Կլեպտոմանիա | |
|
Կլեպտոմանիա եզրույթը հունարենից թարգմանաբար նշանակում է գողության մանիա։ Սա վիճակ է, երբ դրսևորվում է գողություն կատարելու հիվանդագին տարվածություն կամ մոլուցք։ Պետք է նշել, որ հիվանդության առաջացման պատճառները դեռևս բացահայտված չեն։ Մինչև 20-րդ դարը այս հիվանդությունը կապում էին հիստերիայի, թուլամտության, գլխուղեղի օրգանական վնասվածքների հետ։ Ներկա ժամանակներում կլեպտոմանիան դիտարկվում է որպես պահանջմունքային մակարդակի խաթարում։ Դիտարկվում է նաև այն տեսակետը, որ այս հիվանդությունը կարող է դասվել օբսեսիվ-կոմպուլսիվ հիվանդությունների շարքին։ Ըստ որոշ տվյալների՝ սրա հիմքում միջնորդանյութերի պակասն է, որոնք պատասխանատու են երջանկության սերոտոնին հորմոնի քանակի համար։ Սակայն կա նաև սկեպտիկ մոտեցում, որի ներկայացուցիչները պնդում են, որ նման հիվանդություն գոյություն չունի և դա ուղղակի գողության արդարացում է՝ օրենքից խուսափելու նպատակով։ Ըստ հոգեկան հիվանդությունների ախտորոշման և ստատիկ ղեկավարման կենտրոնի տվյալների կլեպտոմանիան բնութագրվում է հետևյալ դրսևորումներով․
Այսպիսով՝ չնայած այն փաստին, որ գողերը կարող են ներկայանալ որպես կլեպտոմաններ՝ պատժից խուսափելու նպատակով, այնուամենայնիվ նշենք, որ գողը և կլեպտոմանը տարբերվում են մեկը մյուսից։ Ի տարբերություն գողի, ով որոշակի շահ է հետապնդում իր կողմից կատարված գողության արդյունքում, կլեպտոմանը այս ամենն անում է իր մոտ առաջացած գողություն կատարելու անհագ ցանկությունը մարելու նպատակով, որի ընթացքում գողանալով իր համար անպիտան իրեր, սկսում է թուլանալ վերջինիս մոտ առաջացած լարվածությունը, որին փոխարինում է հաճույքի զգացողությունը, իսկ գողությունից որոշ ժամանակ անց սկսում է դրսևորվել մեղքի զգացություն։ Աղբյուրը՝ hogebanutyun.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |