21:15 Kiss-ի կիթառահարի նմանակի մազերը բոցավառվել են հենց բեմի վրա | |
|
Այն ամենը, ինչ դուք ցանկանում էիք իմանալ դիմացկունության և անխռովության մասին, բայց վախենում էիք հարցնել, ցուցադրել է այս երիտասարդը: Kiss-ի կիթառահար և վոկալիստ Պոլ Սթենլիի նմանակը ոչ միայն ինքն է «վառել», այլև հասցրել է ինքն էլ բոցավառվել, տեղեկացնում Life-ը: Քավեր-խմբի համերգի ժամանակ, որը Kiss-ի երգերն էր կատարում ԱՄՆ-ի Այովայի նահանգում, իսկական դժոխային շոգ էր: Առանձնապես տպավորիչ պահերից մեկում փայլատակել է ոչ միայն հրավառությունը, այլև բոցավառվել են կիթառահար Բոբի Ջենսենի մազերը: Ճիշտ է, երիտասարդին դա ամենևին չի վախեցրել և չի շփոթեցրել. նա անվրդով շարունակել է ծանր ռոք նվագել: Եվ մինչ տեխնիկական անձնակազմը վազում էր մարելու այրվող գանգուրները, զարմացած հանդիսատեսները հեռախոսներով նկարահանում էին միջադեպը: Երաժիշտն ինքը հետո պատմել է, թե իսկույն հասկացել է, որ այրվում է, բայց իրեն դա քիչ էր անհանգստացնում, գրում է Ultimate Classic Rock-ը: Կիթառահարը վստահ էր, որ կհասցնեն մարել կրակը: «Ես անմիջապես հասկացա, որ մազերս վառվում են: Եվ դա կեղծամ չէր, այլ իմ մազերն էին: «…» Ես չէի անհանգստանում, զվարճալի էր»,- ասել է նա: Քավեր-խումբը, որում նվագում է Բոբի Ջենսենը, գոյություն ունի արդեն 20 տարի և կատարում է ոչ միայն Kiss-ի երգերը: Նրանց երգացանկում են նաև Queen-ի, Aerosmith-ի, Van Halen-ի ստեղծագործությունները: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |